Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Այս էջը սրբագրված է

35. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՍ

Ա․ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Ֆերրա՜րա... երբ քու ամայի պալատներդ
քար քարի վրա չմնան՝ քերթողի
մը բանտը փառքիդ մեծագույն
տիտղոսը պիտի ըլլա:
ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

«Ըսե՜, ծիծեռնա՛կ,
Ճանճ մը կըտուրիդ կերթաս ծաղկավետ ո՞ր այգեստաններ.
Ո՞ր աշտարակն է՝ որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր.
Ըսե՛, ծիծեռնա՛կ»:
5 — Մետեխի բանտին պատին նորոգել կերթամ բույնս ամա՝
Որուն մեջ ձյո՜ւն է տեղացեր ձմեռն, ու այնտեղ հիմա
Օձ մը ծըվարած, զլուխը պոչին տակ, լուռ կը մըրափե։
Օձի շապիկով կերթամ կարկրտել բույնըս կանեփե։
«Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, երգը կըտուցիդ։
10 Միայնության մեջ մեծ Եղբայր մունինք մենք հոն կալանված.
Թեզաններն ի վար կը հոսեն թոքերն արյուն մ՛անձնուրաց,
Հաց մեն դրեր իր քով, մոխիրո՜վ թըրուն, դառնահամ բըլիթ.
Եվ կուժ մորուն մեջ ծըռած կարտասվեն մողեզներ դեղին։