Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Այս էջը սրբագրված է

Ծիծա՜ռ, շող մը տար լուսնեն՝ որ օծե բիբերն անժըպիտ,
15 Երգ մոր ըսփոփե հոգին՝ ուր տրոփեց հողը մայր Երկրին։
Ա՜խ, գընա՜, ծիծա՜ռ, համբույրըս կտուցիդ»։

«Ըսե՜, իմ կըռո՜ւնկ,
Դեպի հորիզոն նետի պես լսլսաքած վիզըդ բոցեղեն՝
Այսպես ո՞ւր կ՝երթաս ուրախ կըկռոցով երդիքիս վրայեն.
20 Ըսե՜, իմ կըռո՜ւնկ»։
— Կովկասը լիճեր ունի՝ որոնց մեջ եղեգներ ջով ջով
Բարձըր ուռճացած արև կը շնչեն փրփրուն կատարով։
Ու լըքվածներու տընակներ կան հոն՝ որոնք կը բաղձան՝
Որ իրենց շեմին երգեմ, իրիկունն, երգերս ըսփոփման։
25 Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, հույսը կըտուցիդ։
Բայց բանտի մերդին պահ մը ամփոփե թևերըդ հոգնած։
Հոն Արվեստի քուրմ մը կա՝ որ նվագեց Վիշտն համատարած
Ըստեղնաշարին վըրա աստղերուն՝ մատերով վըճիտ։
Արդ իր գանկին ջահն արյուն կը ծեփե պատերն

Ոճրի Տան։

30 Կըռո՜ւնկ, պըսակ տար իր ջախջախ քնարին սա ճյուղը փըթիթ
Զոր մենք ամենքնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան։
Ա՜խ, գընա՜ է կըռո՜ւնկ, արցունքըս կտուցիդ։
Ըսե՜, արագի՜լ,
Գորտ մը, զմրուխտի նըման, բերնիդ մեջ դեպ ու՞ր կու տաս խույս.
35 Ո՞ւրտեղ օգոստոսն իրենց փոսերեն իժերն հանեց դուրս,
Ըսե՜, արագի՜լ։
— Հեռո՜ւն, կը տեսնեմ գլուխներն ադամանդ լեռներուն Կավկաս՝
Որոնց կողերեն ձորերը կհոսի արևն հըրամազ։
Գարունն է պճներ հոն հարսի նըման բարտի մը վըսեմ.
40 Իր սոսափյունին մեջ բույնս ուռիով ես պիտի հյուսեմ։
Ա՜խ, գնա՜, արագի՜լ, կարոտը կտուցիդ։