Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Այս էջը սրբագրված է

Հոն կապանքի տակ Հայրենիքն ունի հանճար մողջակեզ։
Գրիչը մատերուն մեջ խորտակեցին ճառագայթի պես։
Արագի՛լ, վրայեդ փետուր մը ձգե, բանտն իր մահառիթ՝
45 Ուր ան օրե օր իր գերեզմանին համար կհասուննա։
Ի՜նչ փույթ թե խլված փետուրեն՝ թևդ այդ արյունի շիթ շիթ․
Անով հաղթանակն ան պիտի գըրե իր Ուխտին հըսկա։
Ա՛խ, գնա՜, արագի՛լ, սիրտըս կըտուցիդ։

Ըսե՛, խրո՜խտ բազե․
50 Ճեղքելով անտառը կայծակներուն, ամպերուն խորեն,
Ի՞նչ կատարի վրա կերթաս քըթվըտել պորտըդ լուսեղեն․
Ըսեր, խրո՜խտ բազե։
— Ռուս հորիզոնեն գաղթող մրրիկներն ինձ հոտը բերին,
Հոտ դիակներու, հունտերը կարմիր բեղուն ժանտախտինք
55 Հըզոր թռիչներ ես վար գաղջ արյուններ ես անձրևելով՝
Կերթամ արածիլ մարդկային բիբերն ու սիրտերն համով,
Ա՜խ, գընա՛, բազե՜, կայծակը կտուցիդ...
Բայց մեռելներն այդ՝ զոհերն են լույսի. անոնց մի՜ դըպչիր,
Սիրտեր՝ որ վրեժեն չեն գիտեր պաղիլ․ անոնց մի՜ դըպչիր,
60 Այլ այնտեղ Պայքարն Առաքյալ մ՝ունի բանտին մեջ կրանիթ․
Թևերովդ հուժկու զա՜րկ, փըշրե՜ խախամն իր լուսամուտին,
Եվ շանթը կտուցիդ Հույսն երգե՜ թառած իր ուռին վըճիտ։
Ըսե՜ թե շուտով մենք պիտի կանգնենք արձանն իր փառքին։
Ա՜խ, գընա՜, բազե՜, դափնի՜ մը կտուցիդ։