Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Այս էջը սրբագրված է

36. ՄԵՌՆՈՂ ԲԱՆՎՈՐ

Քամին կոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե
Իբրև ահեղ դամբարան։
Ծյուրախտավոր բանվոր մհոն կը վախճանի մազկըռինչ՝
Խարին վրա հոտևան։

5 Հանո՜ւն պատառ մը հացի՝ գործատան մեջ թաղեցան
Ճառագայթներն հոգիին.
Տըվավ փերթ փերթ որ ուտեն մերենաները վիշապ
Միսերն հուժկու կըռնակին։

Անիվներուն ակռաներն ողնածուծո՞վն օծանեց,
10 Եվ սըրբեց իր մազերով.
Հընոցին դեմ՝ մերկալանջ, ժահրոտ օդին մեջ՝ մըղձկուկ
Ապրեցավ միշտ մեռնելով:

Արդ տապալող նոճիի հանգույն բան մ՛է այդ տըղան.
Այդ հա՜ղթ ռամիկն երբեմնի։
15 Երկաթներու հետ պայքար մեղավ իր կյանքն հարատև.
Արդ կը փըշրին վանի։

Գերեզմանին գեղին հո՞ղն իր աչքերուն վրա կապույտ
Սըփռեր է Մահն անժըպիտ.
Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի
20 Մատերն ի վար շիթ առ շիթ։

Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ
Կաղնիացումն հասակին.
Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել
Աղբյուրներու ջինջ ակին։