Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Այս էջը սրբագրված է

25 Արևուն տեղ դալկություն, շուշաններու տեղ մըրուր
Պըսակեցին ճակատն իր։
Սիրո երգին փոխարեն՝ եկավ փըրփրիլ շըրթունքին
Հըրատապ հազ մը կարմիր։

Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դըրած
30 Ծոցին մեջ մորն աղեկե՜զ
Որուն կուրցա՛ծ աչքերեն իսկ արտասուք կը բըղխին՝
Հողին պըտղող ջուրին պես։

Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր,
Բայց ճակատին վրա չինկած
35 Շիթ մ՝Արյունեն փրկության — որ սառե՜ր Է խաչին վրա —
Ինք կը մեռնի, վաստակած։

Քամին կոռնա և տընակն իր հիմերեն կը ցընցե
Իբրև ահեղ դամբարան...
Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ
40 Ճանկըռթելով շեմքը դրան: