Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/121

Այս էջը սրբագրված է

37. ԽԱԲՎԱԾ ԿՈԻՅՍԵՐ

Կաշխատեիք հյուղակին մեջ, ճըրագին տակ արդար,
Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով.
Ասեղն հյուծած մատերնուդ միջև ցուրտեն կը սարսռար...
Հոգինիդ էր անվըրդո՜վ։

5 Բայց հեշտությունն ամբարիշտ կը դավեր քա՜ղցը ձերին,
Եվ ծախեց ձեր հոգիները՝ գընելով մարմիննիդ։
Անմեղությունն անպաշտպան՝ կուրություն մ՛է երկնային՝
Զոր խտրեցին ուխտն ու ժպիտ։

Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ,
10 Որոնք ոսկի ցանեցին՝ որ բոզությունը հընձեն,
Ձեր հյուղերեն ներս մըտան սիրահարի պես անմեղ,
Եվ դուրս ելան քըրքջալեն։

Ձեր սիրտն անոնց համար լո՜կ բաժաակ մեղավ գինիին
Զոր, պարպելե վերջ, հարբածը կը կոտրե հաճույքով։
15 Ու օր մալ երբ մայր եղաք՝ անոնք ըրին ձեզ այրի
Արցունքներու մեջ թողլով։

Եվ փողոցնե՜րը ինկաք. Դուք օր մազնի՜վ բյուրեղներ,
Կոխոտվելով մարդերեն՝ եղած Էիք այժըմ ցեխ։
Սակայն ոճիրն հըտպիտին արգանդնուդ մեջ գոհար մէր,
20 Եվ կը մեծնար սիրադեղ։

Դուք կոշվեցաք Գաթինա, և կամ Ֆանթին արտալած՝
Որ պաշտպանեց բոզությամբ իր մայրությունը անզեն.
Մարգարիտա կոչվեցաք՝ Դըժոխքեն իսկ պըղծըված,
Մարիամ՝ պղծված Երկինքեն։