Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Այս էջը սրբագրված է

25 Ես կը տեսնեմ ձեզմե մին կեցած ահա հորին քով։
Սըրտաճըմլիկ փորին վրա կիներ ծածուկ կը ժըպտին։
Իրմե հեռու կը խուսեն կույսերն անբիծ՝ զինք թողլով
Իր դուզին հետ՝ առանձին։

Ահա ուրիշ մը լըքված՝ խավարներուն մեջ հյուղին...
30 Կը հանդերձե նորածինն իր վարսերով տըխրաշուք.
Քընքույշ բերնին կը ճըմլե ծիծերն, ուրկե կը ծորին
Կաթերու տեղ արտասուք։

Խարտիշուհի մհերատո՜ւկն ահա կըլլա փողոցին,
Եվ իր սերը կը դընե հացի մհամար գըրավի:
35 Ու օր մալ երբ ճարահատ՝ դուռը զարնե բոզնոցին,
Դըժոխքն իրեն կը բացվի։

Եվ դուք, ծեփած սընգույրով բոլոր ամոթն այտերնուդ,
Ահա կանցնիք բյուրավոր տըռփանքներուն ընդմեջեն.
Ա՛լ մի սերնիդ կը լըկտան՝ բաց ի ձերին մայրագութ
40 Նվիրագործված ըստներեն։

Ես կարտասվեմ ձեր վրա, ով տարաբախտ իմ Հայրեր.
Ես ձեր այպանքը կու լամ՝ աչքերս այպեն փակելով.
Գինետան հայր տակառին կատարն եք դուք պըսակեր
Ձեր կուսության պըսակով։

45 Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վըրա կը սողան՝
Շընչելով քեն մ՝արյունիս, օձերու պես թունավոր.
Եվ ես քենով կ՝անիծեմ դարուս կավատ Մարդկության
Ոսկի Հորթերը բոլոր։