Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/125

Այս էջը սրբագրված է

Կարծես արյուն կը ծեփե մեքենաներն ու մարդեր։
Այս գեհեն մէ, գեհեն ուր կը հուսան, ո՞վ Ընկեր,
65 Սա բանակները կըմախք, սա բանվորները ոսին.
Եվ միշտ ի զուր կը խընդրեն ազատությունը օդին՝
Որուն մեջ խլուրդն իսկ լույսով և բուրումով կարբենա.
Ի զո՜ւր անոնք կերազեն հողին համբույրը հըսկա՝
Զոր լիաբուռ սերմանողն՝ անմահության է հընձող.
70 Ի զո՜ւր կուզեն, ծիտին պես, լոգանքն երկնի լուսաշող.
Աչքերն անոնց կը կուրնան արեգակի կարոտեն։
Միշտ կա երկաթն իրենց շուրջ, երկաթի ժխորն համորեն։
Մեքենա՜ն է իրենց տերն, իրենց օրենքը անեղծ,
Որ կը մռընչե անդադրում հոգիներուն մեջ տըխեղծ,
75 Որուն անոնք կաղերսե՜ն, կը ծառայե՜ն, կը հուսա՜ն,
Եվ փոշիին կըմպեն ուղխն՝ աղբյուրին տեղ ռոշնական։
Հընոցին բոց երախեն, ժանիքներեն ճախրակին
Որպեսզի հացը կորզեն՝ տըվեր են կյանք գարնային։
Արդ կը տեսնեմ, ո՜վ Ընկեր, որ խորդացող այս գլաններ
80 Պատերն ի վեր կը զգայռեն անմարսելի արյուններ.
Եվ իրար մեջ թավալող անվակներն այս գահավեժ
Կհափըշտակեն իրարու լինդե միսեր ռեշագեշ։
Ես կը տեսնեմ այս պահուս՝ որ աղմուկն այս խելահեղ,
Մըշտաթավալ, շոգեմուղ մեքենաները ժանեղ
85 Դահիճի պես կարմի՜ր են և կը պոռթկան ձեղունին
Զիրենք ճընշող մեծ Եղեռն, անպատմելի Եղեռն հին՝
Որ կը սողա կռանակուռ իրենց փորին մեջ անկուշտ։
Երեկ, Ընկեր, սըրատամ սա ճախարակն արյունռուշտ
Կատաղորեն հափափեց, փըշրեց ոսկոր առ ոսկոր,
90 Աչքերնին լի գարունով զույդ մը կտրիճ գործավոր։
Ու դեռ կհոսին ծուփ առ ծուփ մինչև չորս ծագն Աշխարհին,
Փողրակներուն ընդմեջեն տաք ալիքներն Ոսկիին։