Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/126

Այս էջը սրբագրված է

39. ՄԱՄՈԻՍ ԱՂՈԹՔԸ

Լիալուսնին դեմ նըստած
Մամս ալևոր կընե աղոթքն իրիկվան։
Գըլխուն վերև սև չըղջիկներ կը դառնան.
Կապրի սըրտին մեջ Աստված։

5 Շըրթունքներն իր (սո՜ւրբ վարդեր
Թոռմած առջեն Աստվածամոր խորանին)
Կը շարժին ա՜յնքան մեղմորեն՝ որ հոգին
Իր ըսածն ի՛նք չի լըսեր։

Ցո՜ւրտ շողին տակ լուսինին
10 Հանդարտորեն վար կը կախվի գլուխը ծե՜ր,
Տըխրահակ, խո՜նջ, իբրև. նմանիլ ան ուզեր
Մեր այս դարուն հավատքին։

Հայր մեր... Բայց չի դառնար ա՜լ
Գարունն հին, մա՜մ, կալերուն երգը աղու․
15 Արյունն ետ չի՜ շեղիր զարկեն. վայլելու
Իղձդ արթընցավ, բայց մա՜հն ալ։

Ողջույն... Բայց միշտ պիտ պարապ
Մընան ոսկրերդ ավյունի մեծ հոսանքեն,
Եվ մերթ բեղուն կողերուդ մեջ պիտի լռեն
20 Ա՜լ հին սերերն հըրատապ:

Բայց ո՜հ, գիտեմ, դուն ծարավ
Ես Երկինքին՝ որուն մինչ ցարդ հավտացիր,
Որուն համար մարմինըդ միշտ ծընրադիր
Հոգվույդ առջև ապրեցավ։