Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/127

Այս էջը սրբագրված է

25 Երկինքը քուկդ է, n՛վ մամ,
Քանի որ ծեր բիբերուդ մեջ դեռ անեղծ
Մընաց անոր կապույտն՝ ամեն ամպե զերծ,
Քանի որ, մայր բարեխնամ,

Արյունիդ հետ միասին
30 Ծիծերըդ հինգ զավակներու քամեցիր։
Եղար աննենգ. և բարձեդ մաս չըտըվիր
Օտարներու գըլուխին։

Եվ հիմա որ, ո՛վ հանիս,
Ճերմակ մազերդ լուսնին խառնած՝ մեր կրոնքին
25 Փողերուն վրա կանգուն կմեռնիս ծեր և կին՝
Պիտ՝ վաղը կո՞ւյս վերածնիս։