Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Այս էջը սրբագրված է

40. ՃԻՎԱՂԸ ԿԱՆՑՆԻ

Գիշերվան մեջ, փողոցներեն ամայի
Կանցնի սարսափ մը թևին հետ հովերուն,
Եվ բարտիներն անհունորեն կը սարսռան
Աստղերուն մեջ ընկըղմած։
5 Շուն մը նըստած գերեզմնատան պատվարին՝
Քաղքին վերև միշտ կոռնա,
Ու երգին վրա խոշոր կատու մը ճերմակ
Բուխերիկին տակե հանկարծ կուտա խույս՝
Կենալով մերթ ուշադիր
10 Քայլի մըշտապ՝ որ թևին հետ հովերուն
Մանցնի կերթա փողոցներեն ամայի.
Կենդանացած կըմախ մէ,
Կըմա՜խ մըն է լուսասփյուռ
Քողի մը սև ալիքին տակ ծածկըված։
15 Գերեզմանի դեղին հողերն հորդառատ
Կապիճներուն խոռոչներեն կը հոսին.
Ու ծընոտները մսաթափ
Լըռության մեջ կը կափկափեն չարախինդ։
Ջուրի նըման՝ ոսկորներուն մեջ քամին
20 Հորձանապտույտ կը մըռընչե ու կանցնի։
Ճամբուն վըրա պառկող շուներն՝ ավելի՜
Ցռուկնին իրենց պոչերուն տակ կը թաղեն։
Գըլխուն վերև ճիվաղին
Պատուհաններն շըռընդալից կը փակվին։
25 Ան միշտ կանցնի․ գարշապարներն ոսկրակուռ
Մայթերուն վրա կը հընչեն՝