Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129

Այս էջը սրբագրված է

Ազդելով դողը մահվան
Տուներուն մեջ հոգիներուն կըծկըված։
Հոգիներուն դողահար։
30 Քողին ծալքերը քամիեն փըքուռույց
Փողոցն համայն կը ծածկեն,
Եվ, ագռավի թևերուն պես, կը ծըփան
Պատերն ի վեր լուռումունջ.
Եվ կըմախքին անրակներուն ընդմեջեն
35 Կը ջըրվեժվին ժանտ թույներու փոշիներ։
Օդը աստղերը մինչև,
Կը ժահրանա ու կը հեծե մահաբույր։
Իր ժանտաժուտ շունչին տակ
Վար կը թափին, թիթեռներու պես մեռած,
40 Հիր ծաղիկները նըռենվույն գեղեցիկ։
Ան միշտ կանցնի՜ կըրունկներով ոսկրակուռ...
Պատուհանն պատուհան
Ճրագներն ընդփույթ կը մարեն.
Եվ գետակին սագերն, հանկարծ թևաբախ,
45 Սարսափահար, սարսափահա՜ր կը կըռչեն։
Բայց չի՛ կենար, կանցնի՛ ճիվաղն ահավոր...
Մերթ ծիծաղով դիվահար
Բաց մընացած դուռե մ՛երկար կը նայի,
Ու երբեմն ալ կը մըտնե ներս:
50

...Տունն այն խեղճ՝

Որ փողոցին ծայրը լըքված առանձին՝
Իբրև վանդակ մ՝հովերուն մեջ կը դողա՝
Տեսավ անցնիլն իր շեմեն
Սարսափելի ճիվաղին,
55 Որ բարձրացավ սանդուխներեն զաղփաղփուն,
Ընտըրեց քաջն ամենեն՝
Որուն սըրտին բաբախյունները առույգ
Կը լըսվեին լըռության մեջ գիշերվան։
Մահասփյուռ քողն՝ իր ուսեն
60 Անոր վըրա տարածեց.
Ու համբույրով մ՛ահավոր,