Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131

Այս էջը սրբագրված է

41. ԳԻՐՔԵՐՈԻՆ ՄԵՋ

Խոժո՜ռ գիրքեր, մե՜ծ գիրքեր,
Ահա ճակատըս այսօր ձեր էջերեն
Վեր կառնեմ, դեպի արևն,
Ու կանիծեմ րաբունորեն բոլորնիդ...
5 Բայց երկնային շողն ինչո՞ւ
Հանկարծակի աչքերուս մեջ կը սառի։
Եվ քայլերս այս, որ գիտության կրանիդե
Ապառաժեն վերամբառնալ իշխեցին,
Մարգերուն վրա ինչո՞ւ համար կը դողան։
10 Ո՜վ խաբեբա գիրքե՜ր, գիրքե՜ր մահաբույր,
Ես կը. տեսնեմ որ ինծի
Ոչի՜նչ տըվիք, առիք ամե՜ն բան ինծմե.
Առիք գարունս և գարունն իմ հասակիս,
Առիք վարդերը ճակտիս՝
15 Ձեր էջերուն մեջ դալկորեն թափթըփած․
Եվ ջընջեցիք Աստվածս՝ որուն հավատալն
Եթե իրավ պատրանք է
Սակայն ո՜չ կյանքն, այլ Մահվան
Ճըշմարտությունն է պատըրվողը միայն։
20 Այսօր ահա, գըրկած նոճի մը տըրտում,
Գերեզմա՜նն եմ իմ սըրտիս՝
Որ իր թույնով թունավորված զերդ կարիճ՝
Այրեցավ իր իսկ կրակեն։
Հանդեսներու խընծիղներուն դեմ փակված
25 Պատուհանես՝ չանցա՜վ զեփյուռն Ապրիլին։
Արշաչույսներն երգեցին
Եվ սըրսկեցին մարգրիտներ,