Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

Հարսնևորները, թըմբուկով, ջահակիր,
Դընելով պսակ մը շեմիս՝
30 Տանս աոջևեն կաքավեցին ու անցան։
Դուռըս փա՛կ էր, մընաց փակ,
Դամբարանի մը նըման՝
Ուր հեղ մեռելը պառկած
Լըռության մեջ կը ծյուրի։
35 Ես ծյուրեցա... ո՜վ խոլություն մարդկային․..
Որ մարմինիս կաթիլներովը լեցնեմ
Հոգվույս բաժակը լուսեղ։
Եվ այսօր որ, ավանդական ժամուն հետ,
Եկավ Աղջիկն ըսպասված
40 Ծըռիլ ուսես, և գիրբիս վրա ինձ ժըպտիլ,
Շըրթներուս վրա մեռած է
Վաղանցավոր կյանքիս համբույրը արդեն,
Համբույրն՝ որ հեշտ նախերգն է
Իմաստնագույն կյանքերուն,
45 Եվ վերցնելու համար, վայրկյա՜ն մը գոնե,
Ձեռքն իր քընքույշ, բայց ծանրացած՝ գարունով,
Իմ ձեռքս է տկա՜ր, դողդոջո՜ւն...
Եվ-ո՜վ վիճակ ահռելի —
Սիրտըս ծովուն ափին լըքված խեփորն է՝
50 Որուն մեջի կենդանին
Արդեն մեռա՛ծ է շատոնց։