Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Այս էջը սրբագրված է

Ահա մայրերն աղճատված, և արգանդները անբավ՝
Ուր սերմի հունտն արցունքի կաթիլներու փոխվեցավ.
Ահա ծիծերը, քամված ողկույզներու հանգունակ,
30 Որոնցմե բյուր սերունդներ խըմեցին մաղձ ու պատրանք։
Հարյուր հազա՞ր են անոնք, բանակներ են զոհերու
Զոր կը տանին միշտ Ոսկյա Հորթին առջև մորթելու.
Ունին տաղված դաստակներ, և կըռնակներ ողընտեռ.
Ծուխերուն մեջ լողացող մեծ բիբերնին աստղահեռ
35 Այժըմ միայն թիթեղի կարձակեն փայլը աղոտ.
Իրենց սըրտին ծաղիկներն են խամրած, ծղոտ առ ծըղոտ։
Ճակատնե՜ր լի խորշոմով, խորշոմնե՜ր լի քըրտինքով.
Արյանոտ հաց մեն կերեր՝ իրենց հոգին ծախելով։
Գիտեն որ այդ վաստակով պատանք մը լոկ կը ստանան.
40 Բախտ մ՛է սակայն ունենալ կուշտ փոր մը օրը մահվան։
Հարյուր հազա՜ր են անոնք, անոնք են որ կանգնեցին
Անմահությունն բուրդերուն, և խորհուրդներն ըսփինքսին։
Կմախնին, մարմար առ մարմար, սանդուխ եղավ գահերուն՝
Ուրկե Դենպետն ու Արքան ելան մինչև աստղերուն.
45 Մինչև այսօր, հիմին տակ պալատներուն, կը գըտնես
Շուշանն անոնց կրծոսկրին, անբավ սրտերն ողջակեզ.
Անոնց արյան շաղա՞խն են պատերը մռայլ Եըլտըզին.
Վատիկանի կամարներն, հողաթափերը Պապին
Անոնց լուսեղ քըրտինքին մարգրիտներով են ծեփված․
50 Անոնց խոփին նախ հանձնեց կորդ բընությունը՝

Աստված.

Կուռքերն անո՞նք դրոշեցին, և նույն անո՞նք զոհ եղան.
Խաչն անոնցմով ճաճանչեց, բայց ուրիշներ փըրկվեցան.
Հըղկեցին միշտ իրենց հաղթ ոսկորներով կարծրացած
Հաղթողներու նժույգներուն լայնշի պայտերը արծարծ։
55 Փեռեկտեցան պարեխներն անոնց ուժին դեմ ռամիկ՝
Եվ հոսեցին ոսկիի և արյունի ջերմ ալիք,