Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136

Այս էջը սրբագրված է

Քաղցը ինքզինք կը կըրծե, գազանի պես շաղղակեր։
Ախորժակներն, ավելի գըրգըռված եղկ արևեն,
90 Կը զայրագնին ու քարեն իսկ հացի հոտը կառնեն։
Դուն կը լըսե՞ս, ո՛վ Ընկեր, գըռեհներեն բյուրավոր
Մըշտագալար փորերու խուլ աղաղակն ահավոր։
Բիբերն հանկարծ կընդլայնի՜ն, և ըղեղները կ՝եռա՜ն.
Կը սեղմըվին բըռունցքներն՝ ուր կը ձուլվի Ապագան.
95 Ճարճատյունին ընդմեջեն կըմախներու տըրտմագին
Աստվածային ոճիրներ կանչող ձայնե՞ր կը լըսվին։
Օ՞, այդ սիրտերը հըսկա, որոնց տրոփները, նըման
Փոսապեղի մը բրիչին հարվածներուն, կը թընդան.
Օ՜, բազուկներն այդ ստրուկ, խարանված բորբ երկաթով,
100 Որոնք կարմի՛ր պիտ՝ ըլլան օր մը գանկե՞ր դարբնելով.
Օ՜, այդ քայլերն, որոնց բիրտ սանդալներուն հունչը գոռ
Փողոցներուն թե՛ երգն է, թե՛ մահազանգն ահավոր.
Օ՜, իրաններն այդ ռամիկ, այդ մարդակներն՝ որոնք ցանգ
Աշխարհը վեր են բըռներ, ու փըտեր են անոր տակ...
105 Ատոնք բոլոր մըրրի՞կ են, ատոնք բոլոր կայծա՞կ են՝
Որոնք գոռան պիտի օր մու Մարդկությունը սարսեն։
Վաղն, ո՛վ Ընկեր, պիտի այս ամբարտավան Քաղքին վրա
Ճայթի Ամպրո՜պն, ու վառե հազար ջահերն իր հըսկա,
Զի կը տեսնե՞ս գըռեհներն, հույր աղիքները անոր,
110 Գետնահարկերը խոնավ, կոյուղիներն աղբաթոր.
Եվ կը տեսնե՞ս անոնց մեջ Քաղցին ճիվաղն հոգնահեռ՝
Որ քինահույզ կը սողա, կուշտին կը կրե կայծակներ.
Վաղն, ո՛վ Ընկեր, ո՞վ Ընկեր, Քաղաքին վրա այս գոռոզ
Պիտի Ամպրո՞պը ճայթի, վառե ջահե՜ր բարբարոս։