Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/138

Այս էջը սրբագրված է

Ինծի՜, ինծի՛ եկեք այսօր բոլորնիդ.
Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս ա՜յնքան լույս՝
Որ ձեր խյուս
Ցեխերեն իսկ կը շաղվեմ նո՜ր Մարդկություն
30 Եվ նո՜ր Հույս։

Հերի՛ք հյուծաք նըկուղներուն մեջ խոնավ,
Եվ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,
Օդի,
Եվ ժանգի պես երկաթներուն փարեցաք
35 Նոթի՜։

Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակն սալին վրա.
Մըխվա՜ծ մընան թող ատամները սղոցին՝
Հեցին.
Կոճղին խըրված՝ թող խեժերեն ժանգոտի
40 Կացինն։

Ի՛նչ փույթ թե որբ մընա շարժիչ մեքենան,
Եվ գործատան մեջ ճիվաղներ սողան լուռ.
Ինչ փույթ ո՛ւր
Դառնա ճախրակն, ու խորտակվին լույծ փոկերն
45 Ընդհանուր։

Դե՜հ, քըրտնաբույր ձեր շապիկներն հանեցեք
Թող ճենճոտած ձեր գըտակները նետվին
Հնոցին.
Գլուխնիդ այսօր պիտի սուզեմ արևուն
50 Բոցին։

Ինծի՛ եկեք, եկեք ինծի՛, Եղբայրնե՜ր,
Ձեր ամենուդ այսօր տոնն Է Մայիսի,
Վասընզի
Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիլ արյան լոկ
55 Կը խոսի։

Զեփյուռն ահա՛, ո՛վ տառապյալ հոգիներ,
Ձեր կուրծքերուն բացե՜ք վերքերն՝ իր անգին