Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/139

Այս էջը սրբագրված է

Խունկին.
Աղբյուրն ահա՛, թո՜ղ գըլուխնիդ իր լույսին
60 Հակին։

Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կանձրևե
Ձեր կոշկոճված ձեռքերուն վրա արյունոտ.
Եվ կարոտ
Կը զգա մայրին՝ որ գըրկեք զինք թևերով՝
65 Վիրոտ։

Ահա Արև՜ն, Արև՜ն ահա. լոկ ձեզի՝
Այսօր կնայի. կը համբուրե միայն ձե՛ր
Ճակատներ.
Ան՝ բոլոր մյուս ճակատներուն վրա իշխող
70 Է թըքեր։

Ձե՜րն են դաշտեր, ձե՜րն է Քաղաքն, որուն լուռ
Փողոցներեն պետք է անցնի լոկ այսօր
Ձե՜ր թափոր,
Դրոշներ ծըփան, ծաղկին հույսեր, և գոռա
75 Շեփոր։

Հանգի՜ստ երգեն թող ձեզ բոլոր արծիվներ.
Հանգի՜ստ երգե քընարս, որուն, ձեզ համար,
Իբրև լար,
Ես արծիվի տըվի այսօր աղիքներ՝
80 Որ գոռար։

Թող ձեր շեմերը ողողվին վարդերով։
Երբ գա լուսինն ու իր բիբերը բոցե
Հածե՝
Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն
85 Օծե...