Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Այս էջը սրբագրված է

Ծըխախոտի արտերուն մհջ թունաբեր
Ծառին բունին վրա բուսնող
65 Սունկերուն պես դեղնեցան։
Իրենց արգանդը երբեք
Բեղմնավորել չըզորեց սերմն առնական։
Կըմպե՜ն, կըմպե՜ն, և կը կապեն մաքրենի
Մորենիին ճյուղերուն
70 Հարսանեկան նուրբ նարոտնին իբըր նվեր.
Ու ավասիկ պտուկներն իրենց ծիծերուն
Անգամ մըն ալ կը թաթախեն Աղբյուրին
Զովության մեջ, ու կըմպե՜ն...

Տըղաքներ են, պատանիներ ջլախտավոր,
75 Գործատանի մեջ ծընած,
Որոնց աչքին մեջ խուժեց
Արյուն մհիվանդ ու տեռատես, կամ որոնց
Թևն ու սըրանքը, մեքենան հաստաբեստ
Իբրև վիշապ մամեհի՝
80 Խըլեց, խառեց, կուռ ժանիքովը կասկեց.
Կու գան ահա՝ նըվիրական ջուրին մեջ
Լըվալ իրենց Աշխատանքի վերքերուն
Բերանն հրաբորբ, և բիծերն
Իրենց երկար թարթիչին։

85 Կայսեր են, տե՜ս, ժանեկազարդ քույրեր են՝
Որ բարձին վրա հայեցան
Փըրփուրներու պես անգայտ,
Որոնց թոքին կեսն, ավա՜ղ,
Դատարկեց որդը սիրո,
90 Եվ արդեն իսկ պըտըտցուց
Սըրտերնուն վրա իր սողոսկյունը ցըրտին։
Ահա լայնշի քողերուն տակ կը հակին
Աղբյուրին վրա, կը խըմեն փա՜կ աչքերով․
Ավերն իրենց դեմքերուն
95 Չըտեսնելու համար խորունկը ջուրին՝