Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Այս էջը սրբագրված է

Կը խըմեն փա՜կ աչքերով։
Եվ կը զոդեն մազերնեն փունջ մօծանուտ
Մորենիին՝ արդեն նվերով բեռնավոր,
Օլ կը դառնան մըրմունջներով աղոթքի
100 Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն։

Դո՜ւստըր, ահա մինակ ենք.
Հավատքը թող տաք անձրևի մը նըման
Մեր սըրտերուն մեջ ցողի։
Եկո՜ւր, եկո՜ւր, ո՜վ իմին Սերս անուշակ,
105 Զանակացոլ ավազուտին վըրա նուրբ
Ծալլե ծունկերըդ դողդոջ
Եվ Աղբյուրին վրա ծըռե։
Ահա ես քողըդ ե՜տ առի, ո՜րքան լույս
Ճառագայթեց դեմքիդ վրայեն՝ ակին մեջ։
110 Կարծես բերնին մեջ Աղբյուրին'՝երկինքեն
Աստըղ մինկեր կը ցոլա։
Ըմպե՛, աղջի՜կըս, ըմպե՛․․․
Եվ թող կուրծքիդ տակ մեռնի
Եղեռնավոր սերն այն հըպարտ պարմանին՝
115 Որ քեզ տըվավ իր մատանին, սիրտը՝ ո՜չ։
Մի՜, մի՜ հազար, ըմպե՜, աղջի՜կըս, ըմպե՜։
Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով
Է քաղցրացած, թախիծդ ընդհուպ կը բուժե,
Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված
120 Շուշանի պես՝ պիտ բուրեն
Գեղ և առույգ թարմություն,
Եվ երբ քալես պիտի սըրսփա միսըդ հույր
Բյուր ձևերով ներդաշնակ։

Ըմպե՜, աղջի՜կըս, ըմպե՜,
125 Եվ Աղբյուրին ձոնելու
Նըվերդ ահա՜, կը տըրոփի ափիս մեջ,
Տատրա՜կն է այս Աստղիկին,
Վարդ կըտուցով, փետուրներով ձյունաթույր
Տատրա՜կն՝ որ միշտ թևածեց