Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է

130 Շուրջը գլուխիդ, ըստինքներուդ վրա թառած՝
Խըմեց ջըրիկն իր անհագ
Սըրտիդ ակեն վիրավոր։
Այս՝ քու հիվանդ սիրայդ պատկերը, մորթե՛
Գուռին քարին վրա մորթե՛։
135 Հերի՛ք ծոցիդ մեջ գըգվես
Գըլուխը ժիր և մագիլներն իր խոցող։
Հերի՛ք լուսեղ ափիդ մեջ
Կերցընես կուտն իր անգին.
Աստղիկի այդ տատրակը վարդ կըտուցով,
140 Գուռին մամռոտ քարին վրա,
Մորթե՛, աղջիկըս, մորթե՛։