Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

45. ԼՔՈԻՄ

Կորիցէ օրն՝ յորում ես ծնաց:
ՀՈՎԲՐ.

Իրիկուն Է։ Մեր տան դըրան առջևի
Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն
Անհունորեն կերկարին։
Իրիկուն Է։ Այնտեղ մինակ և տըրտում,
5 Ջըրհորին եզըն արմըկած՝
Վար կը նայիմ, կը նայիմ խո՛րն և կու լամ։
Ներսը, տան մեջ, հանդարտավետ երգելով՝
Հանիիս հետ մայրըս խաղող կհընձանե,
Ու եղբայրներս, իր չորս դին,
10 Ողկույզներուն բույրեն արբշիռ կը կայտռեն․․․
Ոչ ոք, ոչ ոք գիտե վիշտն՝
Որ թոքերուս մեջ, զերդ խաշխաշ թունաբեր,
Արագորեն կ՝ուռճանա,
Ոչ ոք գիտե թե ի՜նչ կերպ
15 Հուսհատություն օրե օր զիս մահվան հետ
Կ՝ընդելացնե, թե կերթամ ի՛նչ ճամբայով
Կյանքիս մոխիրն ես իմ ափին մեջ կըշռել.
Մահկանացու նայվածքներու վարագույր
Պիտի ըլլա սարդի ոստայնը՝ զոր ես
20 Լռությամբս հոգվույս ավերին վրա կը հյուսեմ։
Դո՜ւն գիտես լոկ ճակատագիրս ահավոր,
Ո՜վ Լուսընկա ուրվադեմ,
Որ հորին մեջ տըրտմաթախիծ կը ժըպտիս