Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/15

Այս էջը սրբագրված է

Որոնց բաժին թափրնղթափ կերթա մարել սըրսըփուն
Ադամանդն ջահերն այն մարմարակերտ պալատին,
Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռետին։
65 Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած՝
Որ խորհուրդի մը նըման մրթության մեջ ես դողված...
Այն ժամանակ կոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի՝
Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի։
Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ՝
70 Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,
Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով՝ մեկուսի
Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:
Օ՜, մագնիսով և լույսով թըրծուն մարմինն աղածրի՝
Որ թևերուս մեջ կաթի արյունի պես կը փըրփրի․
75 Օ՜, իր մազերն հորդածուփ՝ որոնց մեջ ես կը լողամ
Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,
Օ՜, ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ՝
Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:
Հուսկ իրարու կմիանանք մենք համբույրով մը հըզոր...
80 Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,
Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,
Օ՜հ, այն ատեն ճաշակած կըլլամ կարծես համորեն
Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,
Հընդկաստանի համեմնե՜րն, համայն խունկե՜րն Արաբիո։