Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/152

Այս էջը սրբագրված է

48. ԱՆԻՇԽԱՆՈԻՀԻՆ

Պիտի մեկնիս։ Սև պարեգո՛տդ ես հագած.
Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին
Դուն կը թըվիս զոհ մը ինծի՝ բարձրացած
Մարմարակերտ բագինին։

5 Զո՜ւր հուսացի օծումն հոգվույդ սիրահալ.
Դուն փափկությունը չունեցար կիներուն,
Մատերդ հինա չըներկեցիր, և ոչ ալ
Հավերուն կուտ տըվիր դուն։

Միշտ սերտեցիր Մարգարեներն ռահվիրա
10 Քու կուսական գիշերներուգ մեջ աբգար.
Եվ Բրյուտոմի եղեռնաբույր գանկին վրա
Գարուններով թուխս նըստար։

Դուն կըկեցիր դավեր և ռումբ շաղվեցիր.
Գաղափարի հուրե՜րն աչքեդ բըղխեցան.
15 Սև գանգուրներդ, ուսերուդ վրա ցանուցիր,
Եղան դրոշակը Մահվան։

Ռունգերրդ արդ կը բաբախեն բոցանուտ
Հորիզոնին դեպի հովերը անհուն․
Կը փըրփըրի մարմինիդ մեջ կենեղուտ
20 Հրրդեհն հըզոր գահերուն։

Բո՞ց կը տանիս պալատներուն՝ թե ժանտախտ...
Ծըրարվեր են շանթեր սըրտիդ մեջ խորով.
Օրենքներուն, թագերուն վրա ձեռքդ է լա՜խտ,
Գիրգ ձեռքըդ՝ լի վարդերով։