Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Այս էջը սրբագրված է

25 Հակառակ իմ տարփանքներուս կերթաս դու։
Ջո՜ւր տեղ ըզքեզ խնդրեցի հարսն իմ հյուղին.
Սիրտդ է պըտուդ մը նըռնագեղ որ կհեղու
Թո՜ւյն՝ ափին մեջ բացողին։

Գընա՜, և ես թող միամիտ հավատամ
30 Թե պիտ դընեմ օր մը գլուխիդ պըսակներ,
Եվ ռումբը սա՝ զոր հիշատակ քեզ կուտամ՝
Օր մը Աշխա՜րհն է ջահեր։