Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/155

Այս էջը սրբագրված է

25 Պատառ պատառ կը հոշվեր ձեռքերուն մեջ Բըռնության
Հաֆըզներու երկիրն հեգ, սոխակներու Վարդաստանն:
Հարկ էր փըրկել Գեղեցիկն ու Գաղափարը ցանված.
Կապեր սուսերըդ Աստված:

Նըժույգդ հեծար, հեծար այդ կայծակնավազ կենդանին՝
30 Որուն չհասան քամիներն ու ետևեն հևացին.
Մռունչը փողիդ թավալեց գոռող վաշտերն հըրեղեն՝
Եվ Ահրիմանն՝ երկինքեն։

Քաղաքներուն ապըստամբ դըռներն ի փուլ բացվեցան
Հրանոթներուդ կատաղի շունչին առջև հրահոսանք
35 Խըլեցիր թագն Իպլիսին, ու զայն դըրիր վերըստին
Մանուկի մ՝հեզ գըլուխին։

Փախան Շահերն առջևեդ․ Պատմուճաննին պատառտուն
Հազիվ բավեց ըլլալու պատանքն իրենց զորքերուն։
Սիրեր նըժույգդ հաղթական դընել անոնց գահին վրա
40 Լուսաբուղխ պայտն արյունլվա։

Դուն սիրեցիր ողջունել ծագող Արևն Իրանին
Աստվածորեն միշտ կանգնած թընդանոթիդ կատարին,
կառքիդ ետև շըղթայած՝ բերիր գերի բանակներ
Ժողովուրդիդ վերդ նըվեր։

45 Բայց ակոսն այն, զոր սուրովդ հողին լանջքին վրա բացիր
Պետք ուներ քու արյունիդ որ բողբոջեր լուսալիր.
Եվ մարմարյա՝ ճակատիդ պոռթկաց Արյունդ հըրաշող
Արշալույսին պես ծագող։

Ինկա՜ր... նըման արծիվին որ կիյնա վա՛ր ամպերեն՝
50 Ճանկին մեջ շանթը շոպած, հոգվույն մեջ մաս մ՝արևեն.
Անհունին մեջ քու անկումդ ինչպես նաև սըրտերու
Բացավ ակոս մահարկու։

Ով ոը զարկիր թուրիդ տակ՝ դյուցա՛զ մըրիր զանիկա։
Դյուցազնացար ավելի դուն քու մահովըդ հըսկա: