Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Այս էջը սրբագրված է

55 Ա՜յս է վըճիռն, երթ Աստված կարկառե պսակը փառքի՝
Հանճարն հարկ է խոնարհի։

Խոնարհեցար արյունլվա՝ խորության մեջ անհունին
Ինչպես Արևն հըրավառ կընկըղմի ծոցն օվկիանին․
Մարմինդ Անդունդը առավ, սուրըդ առափ Եհովան,
60 Անունդ առափ Ապագան։

.․.Կերգե Իրանն հաղթանակ, արդեն կու գա նոր Գարուն,
Եվ կը հյուսվի դափնիի ճյուղ մը՝ քնարիս լարերուն։
Իսպահանի լիճերուն մեջ կարապներն աղվական
Մարգրիտներով կը լոգնան։

65 Զո՜ւր է, Եփրե՛մ. Մինչ ազատ Ժողովուրդները արդեն
Պըղընձախյուսն արձանիդ Արջալույսով կը շաղվեն,
Հո՛ն, շիրմիդ վրա, հերարձակ Մայր մը կա միշտ ցավագին
Լըքվա՜ծ Վիշտին մեջ կըրկին։