Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Այս էջը սրբագրված է

50. ՄԱՏՅԱՆՆ ԱՀԱ...

Բաեկամիս՝ Հովհ. Պալյանին

Մատյանն ահա՝ զոր խոստացա... Երբ գըտնես
Հոն դարերու կյանքին Երազն, անհատակ,
Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես
Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ,

5 Եվ աստվածներ՝ որ կուզեն սիրտն Հոմերին
Դեռ ողջակեզ, կամ Մեսալին մհըրաչյա՝
Որ պատանքի տեղ կը սըփռե ծիրանին
Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա,

Երբ հոն գըտնես Պոմպեի գիշերներ,
10 Նո՛ւռն՝ հրաբուխին բերանին վրա հասունցած,
Հետո այս Դարն՝ Հիսուսի պես կարևեր՝
Արշալույսի մը երկունքեն բըռնըված։

Երբ հոն գըտնես սիրտեր ճրագի պես մարող,
Մաքառումներն երկաթներուն ու մարդուն,
15 Ցեխեն կանգնող Ոճիրը խեթ, անսըքող,
Որ կը խըմե արյունն անմեղ վարդերուն,

Ո՛վ բարեկամ, խորհե թև Երգս է պատմեր
Ցավն հաճույքին և հաճույքները ցավին.
Սիրտն ըսկիհ մէ՝ ուր երբ լեցվին գինիներ
20 Աստվածներու սուրբ արյունին կը փոխվին․

Խորհե թե սանձն արևաբիբ Բեդասիս
Ոչ ոք կըրցավ իր ափին մեջ ամփոփել.