Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Այս էջը սրբագրված է

Ագռավներու կըռընչյունները ամախիզ
Խըրտչեցընել չըկըրցան վազքն անարգել.

25 Խորհե թե միշտ քըննադատն է միաչյա,
Եվ ներքինի՝ բարոյագետը խոհեմ.
Տառապած Սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա
Նըժարին մեջ՝ Տիեզերքին դեմ առ դեմ։

Ա՜ն լոկ կըրնա ճանչնալ Երազը սրարբած՝
30 Ո՞վ կարբենա կյանքի դիրտովն ու խունկով,
Ա՜ն որ Մարդն է՝ լույսով ցեխով թըրծըված,
Ա՜ն որ Մարդն է՝ սըրբագործված արցունքով։