Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Այս էջը սրբագրված է

2. ԱՐՏԵՐՈԻՆ ՀՐԱՎԵՐԸ

Գյուղակներեն հորիզոնները մինչև
Կը տարածվի մեր մայրությունը հողի։
Գարունն եկա՛վ. չի բավեր ձյանը թեթև
Ա՛լ ծածկելու մեր մերկությունը հըղի։

5 Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
Առավոտներն արդեն Ապրիլ կը բուրեն.
Սառեն լուծված կը կարկաջեն առվակներ.
Մեր տաք կողեն ծըլավ նարգիսը արդեն։

Մեզի եկեք. ձեր սերմով չի բուռերուն
10 Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով․
Ճաճանչն արդեն խըրվեցավ մեր սիրտերուն։

Պիտի լեցվին քըրտինքներու համրանքով
Հասկերր շեկ, ու պիտի որքան բերկրինք
Երբ առջի հեղ խոփը ճըմլե մեր ըստինք։