Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/164

Այս էջը սրբագրված է

4. ՀԱՐԿԻՔ


Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ։
Գարունի առտվան օղին են գինով,
Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ։

5 Ձըմեռը զանոնք խարո՜վ սընուցի.
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես։
Իրենց սանտըրված պոչը թավարծի
Կը լիզե իրենց կողերն օձի պես:

Կը սիրեմ անոնց նուսը բյուրածալ,
10 Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր՝
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,

Եվ ճոճքը իրենց, և պոշյունն հըզոր
Հորիզոններե՜ն, երբ կերթան անվերջ
Եղջյուրնին մըխած Արշալույսին մեջ։