Եվ կը ծորի մըշակին քիրտը ամեն գուղձի վրա։
25
Դեռ սուրբ կոչնակը գյուղին՝ սարին ետև չըհընչած՝
Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլա թըխաբած,
Եվ պիտի լայն ակոսները շար ի շար ավարտին՝
Օծված շաղովն իրիկվան, շողիքներովն հարկիքին...
Այն ատեն երբ արտին ծայրն հասած, ճիգով մը դողդոջ,
30
Տըղմուտ արորն հողին մեջ հանկարծ կասի, Մշակը խոնջ
Պիտի խորհի անկասկած — հանո՜ւն վաղվան հունձքերուն —
Թե կարասի՛ մոսկելից կառչեր է խոփը իսկույն։