Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Այս էջը սրբագրված է

13. ՀԱՍՈԻՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն Է...
Նըման բոցերու
Ցորենն է բռընկեր՛
Առանց այրելու։

5 Արտըս ոսկո՜ւն է...
Երկինքն Է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ։

Արտըս ոսկո՜ւն Է...
10 Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՜ են հագեր։

Արտըս ոսկո՜ւն Է.․․
Բոռ, մեղու, պիծակ,
15 Քիստերուն մեջեն
Կանցնին զերդ փայլակ։

Արտըս ոսկո՜ւն է...
Մերթ կելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՞ռ,
20 Ոսկեծուփ ծովեն։

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՜ւն արտ,
Գամ ոսկիդ հընձեմ
Մանգաղով արծաթ։