Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Այս էջը սրբագրված է

14. ՀՈԻՆՁՔ

Թող սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.
Այսօր երկու հազար մըշակ կըհնձեն ցորե՞նը և գարին։
Քա՞ղցր է թաղվիդ հասկերուն մեջ՝ որոնց քիստերը խարշափուն
Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն։
5 Քա՞ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.
Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ։
Ահավասիկ գերանդիներ, կատաղություն փայլատակի,
Ցորեններուն մեջ իբր արծաթ կընկըղմին, դուրս կելլեն՝ ոսկի,
Հասկեր կիյնան շարվեշարան, և կարյունին կակայներ լուռ.
10 Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ։
Ծըփանքներ նոր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.
Ալիք կըլլան ակոսին մեջ ծովե՞ր, ծովե՞ր, ծովե՞ր դեղին։
Ու կընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.
Հովիտին մեջ հեղեղներ կան՝ որ կը ցամքին կամաց կամաց։
15 Հանկարծ թուփեր կը հայտնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.