Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Այս էջը սրբագրված է

15. ՀՈԻՆՁՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ...

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
     — Լուսնակը յարս է —
Ակոս ակոս ման գալով,
     — Սիրածըս հարս է։

5 Գըլխեբաց եմ ու բոպիկ,
     — Անուշ են հովեր —
Արտերուն մեջ թափառիկ,
     — Մազե՜րն են ծովեր։

Ցորեն, կակաչ, կարոտով,
     10 Կաքավը կու լա —
Կապեցի մե՛կ նարոտով,
     — Ձեռքերն են հինա։

Հասկերուն մեջ, վերևեն,
     — Ասուպը անցավ —
15 Աստղեր մյուռոն կը ծորեն,
     — Դեմքը լուսացավ։

Քանի խուրձեր շաղերով,
     — Վարդենին թաց է —
Ես կապեցի խաղերով,
     20 Ծոցիկը բաց է։

Արտըս խոզանով մընաց,
     — Կ՝երթա՜ լուսնակը —
Դեղերով լեռ եմ շինած,
     — Սի՛րտս է կըրակը։

25 Մանգաղըս քարին եկավ,
     — Յարըս յա՜ր ունի —
Քարեն լորիկը թըռավ,
     — Լե՜րդըս կարյունի։