Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Այս էջը սրբագրված է

25 Սայլերը կերթան, անդորրութեան մեջ
       Աղաղակելո՛վ...
Կը տանին արև, ըրրդեհ կը տանին
       Հըսկա դեղերով։

Կը տանին հեղեղն ահա լեռնացած
       30 Քըրտինքի, Հույսի,
Որ լուծեն մինչև անիվներուն վրա
       Առատ կը հոսի։

Կերգե՜ն տըղաներ, խըթանելով միշտ
       Կողը եզերուն...
35 Ջինջ անհունին մեջ զիրենք կօրորե
       Ցունցը դեզերուն։

Կերգեն ճըպուռին, մանգաղին նըման,
       Կերգեն հովի պես,
Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն
       40 Հունձքը ծովի պես։