Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

25 Կընե միջատ մը. շուրջն անոնց, ճաճանչաթիռ
         Միշտ ելևէջ։
Ճերմակ եզը, կարծես կուռք մէ, ձուլված լուսնին
         Արծաթին մեջ։
Կը ճարակի՜ն, հովուն տրված թավ պոչերնին.
         30 Եվ կը խըմեն
Իրենց մազոտ ու բաբախուն ականջներով
         Սըրնգիս ակեն։
Կը ճարակին, բութ ակռաներն իրենց՝ մինչև
         Կանանչանան,
35 Եվ որովայնն անպարագիծ լեցվի՜, լեցվի
         Մարագի նման
Այն ատեն ա՛լ դաշտերուն մեջ կը մակաղին
         Մեծազանգված,
Մեկը մյուսին կըռնակին վրա, որոճալով,
         40 Դունչը դըրած։
Մինչև որ ա՜լ Արփին ծագի, լույսն արտին վրա
         Իջնե սարեն,
Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ
         Եղջյուրներեն։