Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Այս էջը սրբագրված է

18. ԽԱՉԲՈԻՌ

(Աստվածամոր սեղանին)

Քեզ կը բերեմ, Մա՜յր, հունձքերուս նախընծան։
Զոհագործե՜ սեղանիդ վրա՝ ուր, դարե՜ր,
Փեթակներուս մեղրամոմերը դեղձան
Լույս ու արցունք են հոսեր։

5 Դո՜ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս՝
Որոնց տըվիր անմահությունը դրախտի.
Ծիլը ծաղիկ ըրիր, հույսը՝ Արշալույս,
Որ խըրճիթիս կը ժըպտի։

Դո՜ւն, Խաչբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հյուսեր,
10 Ընդունե՜, Մա՜յր։ Բլուր հասկերուս մեջ ասոնք
Կը նազեին կույսերու պես շիկահեր,
Արևահե՜ղց և ատո՜ք։

Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցողով,
Լուսն են հնձված ճառագայթի պես՝ ինկա՜ն։
15 Ոչ մի արտույտ քանդեր է իր կըտուցով՝
Անոնց շարքերը լըման։

Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,
Տալով խաչին ձևը Որդվույդ կարևեր՝
Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,
20 Մեր ակոսներն են խըմեր։

Իմ հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի։
Անոնց մեջ Է հույզն արտին, հուրն արևուն,