Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,
Պաղատանքն իմ թոռներուն։

25 Մա՛յր, Խաչբուռն այս օրհնե՜․ և տուր արտերուս
Ամառն՝ ոսկի, ինչպևս գարունը՝ մարգրիտ.
Որքան ամրարքըս լի ըլլան՝ ջահեր լույս
Պիտի տան քու խորանիդ։

Ըրե այնպես՝ որ — նըման հի՜ն օրերուն —
30 Երբ դաշտերե դաշտ ժուռ գալու դուն ելլես՝
Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ՝ այլ սարսռուն
Կակաչներ՝ մեր սըրտին պես։