Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/184

Այս էջը սրբագրված է

19. ԿԱԼԵՐ

Կալերուն մեջ ես կը նըստիմ երազուն
       Հովանիին տակ էշիս՝
Որ քովըս սա կոճղին կապված՝ կը շըփե
       Աղու ծընոտը՝ ուսիս։

5 Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի
       Ճերմակ ալիք մարևու
Որուն մեջ լյուղ կու գան գեղերն, և կըրիան
       Եկեր է հոն տաքնալու։

Թեր հովին, ծանրացած գաղջ բույրերով,
       10 Հազիվ ծույլ ծույլ կը շարժի։
Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա՝
       Սև կարկըտան մ՛է լայնշի։

Շինականն իր կահն ու կազմածը բերած՝
       Հոն հիմներ է նո՜ր գյուղակ․․.
15 Հեռուն՝ լըքված իր մամռապատ շեմին վրա
       Կը հըսկե գամփռը մինակ։

Կալերուն մեջ դեղը՝ ծեփված արևով՝
       Կարծես տընակ մ՛է ոսկի,
Տերևախիտ ծառին զով շուքը կըլլա
       20 Առագաստ մը նոր հարսի։

Ու ես նըստած հովանիին տակ էջիս
       Կերգեմ քաջերը հողին՝
Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար՝
       Կը կըրթեն ցուլը՝ կամին։