Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Այս էջը սրբագրված է

21. ԿԱՄՆԵՐԳ

          Կամ կը քըշեմ վաղվան հույսով՝
          Արևն առած ճակտիս վըրա։
          Հորիզոնը, անհուն լույսով
          Իմ աչքերուս մեջ կը լողա։
5 — Դարձի՞ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր, ժիր։ —

          Կը թըռչըտի շուրջը կալին
          Իշամեղուն, բռնկած գոհար,
          Ու թափ տալով խըռպոտ տաղին՝
          10 Լըծկանն առաջ կը մըղե հար։
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր։ —

          Վարոցըս սուր, հըսկա մասուր,
          Հոտված՝ սըրտեն անտառներուն
          15 Իմ ծույլ եղիս կողեն հաստույր
          Մերթ կը քաղե կաթիլ մարյուն։
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր։ —

          Հորձանքին մեջ աշխետ հունձքին
          20 Ես կը լողամ երգերուս հետ.
          Մըղեղներուն հետ միասին
          Կըմպեմ խարին հոտն արփավետ։
— Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր։ —

          25 Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ.