Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Այս էջը սրբագրված է

       Ու մըշակներն ալ ծարավի.
       Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,
       Թանն աղբյուրին մեջ կը պաղի։
— Դարձի՜ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ,
30 Լասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր։ —

       Զուր տեղը չէր, կա՜մըս աղվոր,
       Որ օծեցի քեզ կուպրերով,
       Զինեցի պորտըդ սևավոր
       Կայծքարե սար ակռաներով։
35 — Դարձի՜ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կըրծե՛ հարդին ոսկիները, Ժիր, Ժիր: —

       Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա,
       Մըշուշին մեջ մըղեղներուն,
       Անհունորեն կ՝արշալույսնա։
       40 ․․.Զըվարթաթյո՜ւն խըրճիթներուն:
— Կեցի՛ր կամըս, ա՜լ կեցիր դուն,
Խաղաղությո՜ւն խըրճիթներուն...