Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Այս էջը սրբագրված է

6. ՋՈԻՐԻՆ ՎՐԱ

Նըվագե՝ կիթառդ, ով իմ Մելինա,
Լուսինն է ցաթեր, վերքի պես, լանջքիս․
Երգդ, իբրե ըսպունգ, կը ծրծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս։

5 Աշխարհը մոռնա՛նք․ ջուրին վրա՝ լուսնին
Լուսասփյուռ ճամբան ըլլա մեր ճամբան...
Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,
Սըրտիս արյուններն իսկ գինի կըլլան։

Թող երգդ հըրճրվի՜․ Ծովը լուսավերտ
10 Անդունդին աղով կ՝օծե գանգուրներդ՝
Զոր խառնեց ահա սյուքը՝ լարերուդ։

Թող երգդ արբենա, լեցուցի գինին
Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ.․.
Աստղիկն է նըստեր մեր նավուն քիթին։