Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Այս էջը սրբագրված է

23. ԳՈԻՌԸ

Իրիկվան մեջ, գյուղին քով,
Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ։
Զայն կը լեցնե աղբյուրն երգովը բյուրեղ,
Աստղը՝ բյուրեղ արցունքով։

5 Խորհուրդին մեջ ըստվերին
Կընունքի ջինջ ավազան մ՛է կարծես ան՝
Ուր քաղցրորեն կը մըկըրտվի լուսընկան՝
Տըղու մը պես նորածին։

Հոգնաբեկ խումբն եզներուն
10 Հոն կը դիմե արահետեն ճախճախուտ՝
Ուրկե կհոսի, ճապաղելով, ջուրն անփույթ՝
Մարգերուն տակ՝ պըսպըղուն։

Կողեր կողի դեմ ահա՛,
Եվ գավակներ գավակներու կընդհարին.
15 Հանկարծ մոլուցք մեղջյուրներու ահագին
Կը տատանի գուռին վրա։

Միահաղույն կ՛երկարեն
Վիզերն իրենց, և ռունգերնին հարդամած
Հըստակ ջուրին ադամանդին մեջ մըխած՝
20 Հավերժորե՜ն կը խըմեն։

Կըմպեն ալիքն անապակ,
Լույս ծյուրումը պարեխներուն սառնակերտ.
Ու չե՛ն խըրտչիր լուսընկայեն՝ որ մերթ մերթ
Կ՝լողա իրենց բերնին տակ։