Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Այս էջը սրբագրված է

25 Կը վերցընեն երբեմն, հա՛գ,
Հըզոր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն...
Կը սորսորա իրենց դունչեն՝ քարերուն՝
Ջուրը, երակ առ երակ:

Անդեորդն, հոն, մահակին
30 Վըրա կըրթնած՝ կը սուլե երգն հեշտօրոր,
Մինչև վետ վետ ցամքի հեղուկը բոլոր,
Մընա մամուռն՝ հատակին։

Կերթան հետո, օրորուն,
Գոմին խաղաղ գավիթին մեջ պառկելու.
35 Կը կարկաջե գյուղամեջեն, զերդ առու,
Զանգակն իրենց վիզերուն։

Ու երբ դարձյալ գան առտուն
Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
Գուռը նորե՜ն լեցված երգովն աղբյուրին,
40 Եվ արցունքովն՝ աստղերուն: