Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Այս էջը սրբագրված է

24. ԵՐՆՈԻՄ

Իրիկվան մեջ հովերն հևուն
Երբ դուրս կելլեն քարայրներեն՝
Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Ա՜լ կամնըված Հունձքը կերնեն՝
5 Հըծծելով երգն Աշխատության․
— Երնե՜, էրան, երնե՜, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։ —

Հարս ու աղջիկ, պարմանիներ,
(ժըպտուն վարդեր մասուրի քով)
10 Իրենց ձեռքին հոսելիներ
Կը ճեղքեն թեղն, հույսերու քով․
Ու կը պոռթկա երգն հաղթական․
— Երնե՜, Էրան, երնե՛, Էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։ —

15 Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող բազուկներու
Հեղեղներ են՝ որ հապշտապ
Վեր կը նետվին՝ սաթ տեղալու.
Ու կեռա երգն ալետատան․
20 Երնե, էրան, երնե՜, Էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։ —

Հովեր կանցնին, խարտիշահեր,
Թողլով որ վա՜րը երկարին
Հարդգողի լույս ճանապարհներ՝
25 Ուր սարյակներ կը թափառին՝