Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

Սուլելով երգը ցընծության.
— Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։ —

Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,
30 Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ...
Ցորենին հետ, Հատիկ հատիկ,
Կը թափի ցողն իրիկվան գեջ։
Ու կ՝ըղձա երգն երանության.
— Երնե՛, էրան, երնե՛, էրան.
35 Հարդը քեզի, մեզի ցորյան։—

Ու երբ ոսկվով ծեփվին կալեր.
Հարսերն ոսկի քողեր առնեն,
Եվ ցորյանի ձուլվին սարեր՝
Զոր գա լուսնակն օրհնել վերեն՝
40 Պիտի նվաղի երգն աղվական.
— Երնե՛, Էրան, երնե՛, Էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան։ —