Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Այս էջը սրբագրված է

25. ՕՐՀՆՈԻԹՅՈԻՆ

Ափ մը ցորյան ափերուդ մեջ
Թող լեցընեմ, կըտրի՜ճ Որդիս.
Կըտրիճ Որդիս, գոտին մեջքիս
Թող մաճակալ բազուկներեդ
5 Քըսան ցուլի արյուն անցնի,
Եվ եղենի քու հասակեդ
Քըսան տուն ի սյունը կանգնի.
Ու երբ թիվովը մատերուդ
Սերմանես քու սերմընցուն՝
10 Հընձես թիվո՜վն աստղերուն։

Ափ մը ցորյան գըլnւխդ ի վար
Թող որ թափեմ, Թոռնի՜կ սիրված,
Թոռնիկ սիրված, ցո՜ւպըս ծաղկած.
Թող ճակատիդ վըրա դըրվի
15 Հարյուր սաղմոս իմաստության,
Եվ ուսերուդ վըրա դըրվի
Տապանակր ըզպաստության.
Ու երբ հոտիդ օր մայցելես՝
Թող քու ափիդ գարիին
20 Հազար ոչխա՜ր երկարին։

Ափ մը ցորյան մազերուդ մեջ
Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,
Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.
Թող այտերուդ վըրա շողան
25 Ամեն դարուն նո՛ր կակաչներ,
Եվ աչքերուդ մեջը լողան