Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Այս էջը սրբագրված է

26. ՎԵՐԱԴԱՐՁ

Այս իրիկուն ձեզի կուգանք, երգելով,
             Լուսնակ ճամբով,
       Ո՞վ գյուղակներ, գյուղակներ.
       Ձեր բակերուն մեջ ամեն
       5 Թող գամփըռներն արթըննան,
       Եվ աղբյուրները նորեն
       Դույլերու մեջ քրքըջան.
Ձեր տոներուն համար դաշտեն՝ մազերով
       Վարդ ենք բերեր՝ խաղերով։

10 Այս իրիկուն ձեզի կուգանք, սե՜ր երգելով,
             Սարի ճամբով,
       Ո՞վ հյուղակներ, հյուղակներ.
       Եղջյուրներուն դեմ եզին
       Թող ա՞լ բացվին ձեր դուռներ,
       15 Թոնիրը մխա, պըսակվին
       Կապույտ ծուխով կըտուրներ.
Ահա ձեզի հարսերը՝ նո՜ր մանչերով՝
       Կաթ են բերեր՝ փարչերով։

Այս իրիկուն ձեզի կուգանք, հո՜ւյսն երգելով,
             20 Արտի ճամբով,
       Ո՜վ մարագներ, մարագներ.
       Ձեր պատերուն մեջ խավար
       Թող նոր արև նըշողե,
       Երգիչներուն վրա դալար
       25 Լուսնակն ալյուր թող մաղե.
Ահա ձեզի բերեր ենք խար՝ խուրձերով