Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

       Հարդը՝ անույշ ուրցերով։

Այս իրիկուն ձեզի կուգանք, հացն երգելով,
             Կալի ճամբով,
       30 Ո՛վ ամբարներ, ամբարներ.
       Ձեր մութ ծոցին մեջ հըսկա
       Թող բերկրության շող ցաթի.
       Սարդոստայնը ձեր վըրա
       Թող ըլլա քող մարծաթի.
35 Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով
       Ցորե՜նն՝ հազար պարկերով։